Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում արտագնա խաղում «Յուվենտուսից» կրած պարտությունից հետո նշել է, որ մրցակցից նման խաղ ակնկալում էր:

«Յուվենտուսն» ավելի շատ երկրորդ խաղակեսում ճնշում գործադրեց, և մենք խնդիրներ ունեցանք: Պիրլոյի նկատմամբ ճնշում գործադրելով՝ մենք դաշտի միջնամասում շատ բաց տարածություն ունեցանք, ինչը մրցակցին թույլ տվեց փոխանցումներ կատարել Տևեսին: Սպասում էի, որ «Յուվենտուսը» կներկայանա որպես լավ կազմակերպված և իր հնարավորություններն օգտագործող թիմ: Պատասխան խաղում մենք պետք է համբերատար լինենք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն: