Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիայի» դեմ հանդիպմանը և խոսել նաև Մեսսիի մասին: Հիշեցնենք, որ արգենտինացին խաղին դուբլի հեղինակ է դարձել:

«Խաղի ելքը վճռեց վերջին րոպեներին մեր արդյունավետությունը: Մեսսին անում է այն, ինչին ուրիշներն ունակ չեն: Մեր բախտը բերել է, որ նա մեր թիմում է խաղում: Հերթական անգամ խոնարհվում եմ նրա առջև: Լեոն ուրախացնում է մեզ: Դեռևս ոչինչ որոշված չէ, առջևում պատասխան խաղն է, որում պետք է լավ խաղալ: Մենք չպետք է սկսենք մտածել, որ ոչ ոք չի կարող հաղթել «Բարսելոնային»: Պետք է շարունակենք նույն ոգով, քանի որ կան նաև այլ ուժեղ ակումբներ, որոնք կարող են ցավալիորեն խայթել, եբր ամենաքիչն ես դրան սպասում»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է կատալոնյան թիմի պաշտոնական կայքը: