Բոլորի նկատմամբ էլ օրենքը նույնն է: Այս մասին այսօր «Երկրապահ կամավորականների միությունում» պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմի միջով անցած մարդկանցից մեկի հանդեպ կա հատուկ վերաբերմունք, մյուսի նկատմամբ՝ ոչ, ասաց գեներալ Սեյրան Սարոյանը: 

 

Դիտարկմանը, թե ինչո՞ւ Երկրապահները Ժիրայր Սեֆիլյանի «թիկունքին չկանգնեցին», Սարոյանը նշեց. «Ժիրայրին ո՞վ կախեց, կամ ո՞վ ինչ արեց, որ մենք էլ թիկունքին չկանգնեցինք: Տարան, հասկացան, որ բան չի արել, ասեցին՝ գնա տուն, ի՞նչ եղավ: Ժիրայրը շատ ծանր օրեր է տեսել»: 

 

Խոսելով երկրապահի՝ պառակտվելու մասին՝ Սեյրան Սարոյանը նշեց, որ դա հայրական տուն է, և ուր էլ գնան, միևնույն է, վերադառնալու են Երկրապահ, քանի որ  աերոպորտն» ու վայրէջքն այդտեղ են: 

 

Տեսանյութը՝ 1in.am