Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» ֆուտբոլիստների հետ Հաղթանակի օրվա առթիվ նկարահանվել է տեսաուղերձում:
Մովսիսյանը շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին` հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ:
Մովսիսյանը մասնավորապես նշել է.
«Կցանկայի իմ շնորհավորանքները փոխանցել Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի կապակցությամբ:
Շնորհակալություն մեծ պապերին' մարդկանց, ովքեր կռվեցին այդ պատերազմում և հաղթեցին այն' ազատություն տալով ամենքին:
Շնորհակալություն բոլորին»: