ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.

 

«Գյուղատնտեսության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Գյուղատնտեսությունը շարունակում է կարևոր դեր ունենալ մեր երկրի զարգացման և հասարակության բարեկեցության ապահովման գործում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն շարունակելու է գյուղատնտեսության արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

 

Ծանոթ լինելով գյուղատնտեսության բնագավառում առկա դժվարություններին՝ բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ տքնաջան աշխատանքը: Վստահեցնում եմ, որ պետությունը լինելու է ձեր կողքին և աջակցելու է որակյալ ու բնական գյուղատնտեսական արտադրանքի ապահովմանն ուղղված ձեր աշխատանքին:

 

Եվս մեկ անգամ շնորհավորելով Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն և բարեբեր աշխատանք»: