Սահմանին տեխնիկական հնարավորությունները զարգացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը տարբեր փորձարկումներ է իրականացնում, ինչի արդյունքում, դիտարկման համակարգը գտնվում է բարձր մակարդակի:
«Առաջին գծում տիրող իրավիճակը, շփման գոտին, խրամատների միջև եղած հեռավորությունները և ազդեցությունն այսօր հնարավորություն չեն տալիս բոլոր դիրքերը միանման կահավորել, տեխնիկական տարբեր սարքեր տեղադրել և վստահ լինել, որ դրանք չեն խոցվի: Դրա համար փորձարկումներ ենք անցկացնում: Այսօր դիտարկման համակարգը բարձր մակարդակի վրա է գտնվում: Դիտարկման, գիշերային տեսանելիության, ջերմատեսիլ տարբեր սարքերի փորձարկումների արդյունքում կգանք այն եզրակացության, թե տարբեր դիրքերում ինչպես առավել արդյունավետ աշխատանք կատարել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նոյեմբերյանի զորամասերից մեկում մայիսի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Սեյրան Օհանյանը: