ԱՄՆ-ում Արևմտյան Վիրջինիայի համալսարանը մայիսի 17-ին դիպլոմ կհանձնի 94-ամյա շրջանավարտ Էնտոնի Բրուտոյին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրան կշնորհվի բակալավրի աստիճան: Բրուտոն համալսարան է ընդունվել 1939թ. և 1942թ. բանակ է զորակոչվել: Պատերազմի ավարտից հետո նա կրկին համալսարանում շարունակել է կրթությունը, սակայն չի կարողացել ավարտել ուսումը, քանի որ ստիպված է եղել խնամել հիվանդ կնոջը:
Նրա խոսքով՝ իր համար շատ կարևոր է ավարտել համալսարանը: Կատակով նաև նշել է, որ արձակուրդ կվերցնի մինչև մագիստրատուրայում ուսումն սկսելը: