Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Ռուսաստան կատարած այցը չի նշանակում, որ երկու երկրների հարաբերություններում տեղի է ունեցել փոփոխություն: Այդ մասին չորեքշաբթի' մայիսի 13-ին, հայտնել է պետդեպարտամենտ ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն, հաղորդում է korrespondent.net-ը:
«Ոչ, այս դեպքում չի կարելի ասել, որ ամեն ինչ կարգին է: Պետքարտուղար Քերին վճռականորեն բարձրաձայնեց Ուկրաինայի նկատմամբ դիրքորոշումը»,- ասաց նա ճեպազրույցում՝ պատասխանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների միջև «փոփոխության» վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Քերին Սոչիում բանակցություններ վարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, այնուհետև նրան ընդունեց նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ինչպես հաղորդվում է, Ռուսաստան այցից հետո Քերին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին տեղեկացրեց արդյունքների մասին: