ԱՄՆ-ը հարգանքով Է վերաբերվում Մեծ Բրիտանիայի բնակիչների կատարած ընտրությանը, երկրները կպահպանեն իրենց հարաբերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ, որը հունիսի 24-ին տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Միացյալ Թագավորության ժողովուրդն արտահայտեց իր կարծիքը, մենք հարգում ենք նրանց որոշումը: Միացյալ Նահանգների եւ Միացյալ Թագավորության առանձնահատուկ հարաբերությունները կպահպանվեն»,-ասել Է պետության ղեկավարը, հավելելով, որ դա վերաբերում Է նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության համագործակցությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: