Մայիսի 14-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լենինգրադյան 1 հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում:

 

 

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լենինգրադյան փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող փայտամշակման արտադրանմասում (300 քմ ):

 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.16-ին, մարվել՝ 18.38-ին:

 

 

Այրվել են արտադրամասի առաստաղի փայտյա կառուցատարրերը՝ 90 քմ, հանդերձարանը՝ 6 քմ, խոհանոցի կահույքը՝ 25 քմ, փայտյա կիսաֆաբրիկատ՝ 18 քմ: