«911» ծառայություն նոյեմբերի 28-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 հասցեում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, որոնցից չորսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձել:
Պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում այրվում է ջրատաքացուցիչ: