ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 18-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: ՀՀ ՏԿԱԻ նախարարը նախարարությունում իրականացվող ծրագրերին օգնություն և աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև նախարարության հետ սերտորեն համագործկեցլու համար ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բոթոյանին պարգևատրել է ՀՀ ՏԿԱԻ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

 

 

Նախարարն անդրադարձել է Մոսկվա կատարելիք եռօրյա աշխատանքային այցին' նշելով, որ գործուղման ընթացքում հանդիպումներ կունենա ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովի և ՌԴ ֆեդերալ միգրացիոն ծառայության պետ Կ. Ռոմոդանովսկու հետ: Նախարարի խոսքով' Վ. Պուչկովի հետ կստորագրվի փաստաթուղթ' հայ-ռուսական հումանիտար կենտրոնի բացման կապակությամբ:

 

 

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվել է Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) և ՀՀ ՊՆ-ի հետ իրականացվող ծրագրերի ու համագործակցության, ինչպես նաև՝ Փրկարար ծառայության օդադեսանտային փրկարարական ջոկատի գործնական պարապմունքների ընթացքի վերաբերյալ:

 

 

ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը զեկուցել է Գառնիի երկրաֆիզիկական կենտրոնի բացման աշխատանքների մասին: Նրա խոսքով' բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են, և մնացել են միայն փոքր ծավալի աշխատանքները: «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը տեղեկացրել է, որ պատրաստվել է սեյսմիկ պաշտպանության ոլորտի գործառույթներին վերաբերող նախագծերի փաթեթ. վերջինս ներկայացվելու է Ասիական զարգացման բանկ՝ ֆինանսավորման նպատակով:

 

 

ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, զեկուցել ընթացիկ աշխատանքների մասին: ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Մայիսի 15-ին գործել է 230 հակակարկտային կայան, արձակվել՝ 156000 կրակոց, իսկ շաբաթվա ընթացքում, ընդհանուր առմամբ, արձակվել է 205000 կրակոց: Նրա հավաստմամբ' կարկտահարությունից մաս ամբ տուժել են Արագածոտնի ու Արմավիրի մարզերը, ինչը կարող է ազդել միայն բերքատվության որակի վրա:

 

 

ՀՀ ՏԿԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցել է հանրապետության մարզերում «911» ծառայություն ստացվող զանգերի տեղայնացման ծրագրի իրականացման մասին և նշել, որ հանրապետության 5 մարզերում նշված գործընթացն արդեն ավարտվել է:

 

 

Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:

 

 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։