ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը երկու երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո սպասվում է եռակողմ հանդիպում, ասել է մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։
Պուտինը երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, դրանից հետո մենք ակնկալում ենք եռակողմ հանդիպում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում երկկողմ և եռակողմ հանդիպումներից առաջ մասնակիցները նախ կհավաքվեն նեղ ձևաչափով, ապա կշարունակեն իրենց շփումը ընդլայնված կազմով։
«Եզրափակիչ փաստաթղթերի ստորագրումը տեղի կունենա նույն սեղանի շուրջ, երբ նրանց տրվեն փաստաթղթեր ստորագրման համար։ Պետությունների և կառավարությունների ղեկավարներն այնուհետև կշարունակեն իրենց շփումը աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ նույն տեղում՝ Կրեմլի մեծ պալատում»,- ասել է Պեսկովը։