Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանային շրջաններում լայնամասշտաբ գործողություններ են անցկացվում: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Գործողությունները ծավալվում են Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում:
«Սահմանային վահան» անվանումը կրող գործողությանը մասնակցում են Ադրբեջանի ներքին գործերի մարմինների աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի իրավապահ մարմինները:
Տեղի բնակիչները պատմել են, որ գործողության անցկացմամբ պայմանավորված՝ ոստիկանական հատուկ անցակետեր են տեղակայվել, և ոստիկանության աշխատակիցները ստուգում են մտնող ու դուրս եկող մեքենաները:
Գործողության նպատակն է կազմակերպված հանցավորության, անօրինական միգրացիայի, թմրանյութերի ու զենքի անօրինական շրջանառության դեմ պաքարը:
Գործողությունը շարունակվելու է մինչև մայիսի 23-ը: