Ինչպես տեղեկացրել էինք, 2015 թ. հունվարի 2-ին' ժամը 12. 00-ի սահմաններում, 1936 թ. ծնված Հովհաննես Բալաբեկի Ղազարյանը դուրս էր եկել տնից՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 4/1 շենքի 17 բնակարանից, և նրա գտնվելու վայրն անհայտ էր։

 

 

Մայիսի 15-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել «Արտաշատ» ջրանցքի Նորաշեն գյուղի հատվածում 40-50 տարեկան տղամարդու դիակի հայտնաբերման մասին:

 

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը Հովհաննես Ղազարյանի դիակն է:

 

 

Քննությունը շարունակվում է: