Ինչպես տեղեկացրել էինք' Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 73-ամյա Էդիկ Մադյանը հունվարի 20-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց 3 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնից դուրս էր եկել և մինչև հունվարի 30-ը նրա գտնվելու վայրը անհայտ էր:

 

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և Էդիկ Մադյանի հարազատների որոնողական միջոցառումների արդյունքում' հունվարի 30-ին, ժամը 12.30-ին, Երևանյան լճի բետոնապատնեշի հետևի մասում հայտնաբերվել է Մադյանի դիակը' առանց բռնության հետքերի:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Կատարվում է նախաքննություն: