«Ամկարի» գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևը championat.com-ին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանին:
Մարզիչը, մասնավորապես, նշել է, որ Արզումանյանը հավասարակշռություն է մտցնել թիմի կազմում:
«Երբեք չեմ կասկածել իմ խաղացողների պատրաստակամությանը և հնարավորություններին: Առաջնության առաջին հատվածն «Ամկարն» այնքան էլ լավ չանցկացրեց, շատ գոլեր էր բաց թողնում և պարտվում խոշոր հաշվով: Կազմը լրջորեն ուժեղացնել չկարողացանք՝ չնայած ցանկություն կար: Ամեն դեպքում այն ֆուտբոլիստները, ովքեր եկան թիմ, կարողացան հավասարակշռություն մտցնել կազմում: Խոսքս Պրուդնիկովի, Բուտոյի և Արզումանյանի մասին է»: