Պերմի «Ամկարն» այս շաբաթ Ռուսաստանի առաջնության շրջանակներում հանդիպում կանցկացնի «Կուբանի» հետ:
Գաջի Գաջիևի թիմը նախապատրաստվում է խաղին և մարզումներ է անցկացրել: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, մարզումներին մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել թիմի նախորդ խաղը: