Եկատերինբուրգի «Ուրալն» սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Երեկ թիմն առաջին մարզումներն է անցկացրել:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, երեկվա մարզումները բաց է թողել Էդգար Մանուչարյանը, ով վնասվածք ունի:
Ֆուտբոլիստը վնասվածք ունեցող մյուս թիմակիցների հետ բուժզննում է անցել: