Մոսկվայի «Սպարտակը» երեկ երեկոյան հերթական մարզումներն է անցկացրել:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, մարզմանը չեն մասնակցել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը:
Օզբիլիսը մարզումները բաց է թողել «Ուրալի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով, իսկ Մովսիսյանը շարունակում է ապաքինման գործընթացը:
Նշենք, որ մոսկովյան թիմը Ռուսաստանի առաջնության շրջանակներում նոյեմբերի 7-ին հերթական խաղը կանցկացնի: