Եկատերեբուրգի «Ուրալը» երկարաձգել է պայմանագիրը Էդգար Մանուչարյանի հետ: Այս մասին հայտարարել է ակումբի նախագահ Գրիգորի Իվանովը:
«Մենք երկարաձգեցինք պայմանագիրն Էդգար Մանուչարյանի հետ»:
«Արձակուրդից հետո Մանուչարյանը հիվանդ էր: Նա հավանաբար մոտ 10 կգ ավել քաշ ուներ: Այդ պատճառով էլ սկզբում նրանից հրաժարվեցինք: Նա երկու ամիս աշխատեց Հոլանդիայում, վերադարձավ նորմալ վիճակում և խնդրեց մարզվել մեզ հետ: Նա հաճախ էր վնասվածք ստանում, հավանաբար հոգեբանորեն պատրաստ չէր: Սակայն, այսօր այլ իրավիճակ է թիմում: Էդգարն իր խաղաոճով մեր ֆուտբոլիստն է, այդ պատճառով էլ բնական է, որ նա առաջընթաց է ապրում»,- ակումբի գլխավոր մարզիչ Տարխանովի խոսքը մեջբերում է «Ուրալի» պաշտոնական կայքը: