Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ: Ինչպես հաղորդում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականը:
«Ես շատ ուրախ եմ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու համար: Այժմ ես մի քանի օր կհանգստանամ, որպեսզի վերականգնեմ ուժերս,այնուհետև ակումբակիցներիս ու մարզչական շտաբի հետ կսկսեմ պատրաստվել նոր մրցաշրջանին»,- ասել է ֆրանսիացին:
Պրիմերայի նախորդ մրցաշրջանում Գրիզմանն անցկացրել է 36 խաղ՝ աչքի ընկնելով 16 գոլով և 8 արդյունավետ փոխանցումով: Մինչ այս մամուլում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում է, թե Գրիզմանը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը: