Այսօր՝ մայիսի 28-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 12-ին արցախաադրբեջանական սահմանագծին ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ուղղաթիռի անձնակազմին նվիրված «Օդաչուներ» երգի շնորհանդեսը:

 

 

Երգի հեղինակն է մի շարք մրցույթների դափնեկիր, երաժիշտ Վարդան Գալստյանը: Նրա խոսքերով՝ պետք է վառ պահել մեր քաջորդիների հիշատակը և դաստիարակվել նրանց հերոսական գործով: