«Այս փուլում ինձ հետաքրքրում են աղքատության կրճատման ուղիները, հատկապես՝ մարզերում: Կարևորագույն խնդիր է, որ մարզերում նոր աշխատատեղեր ստեղծվեն, որպեսզի կրճատվի աղքատությունը և բարձրացվի բարեկեցությունը»: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ պետբյուջեի 2014թ․կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: 

 

«Վերջերս բավական հնչեղություն ստացավ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների հարկային արտոնությունների հարցը: Եթե արտագնա աշխատողը հաշվառվում է, նա ռեզիդենտ է ՀՀ-ում, բայց միաժամանակ նպաստառու ընտանիք է, այդ ընտանիքը զրկվո՞ւմ է նպաստից, թե՞ նպաստը պահպանվելու է»,- հարցրեց Մելքումյանը:

 

Թե ինչ պատասխանեց նախարարը՝ 1in.am-ի տեսանյութում