Ռուսաստանի առաջնության վերջին՝ 30-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակն» ընդունեց Պերմի «Ամկարին»:

Հանդիպման 16-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Ալեքսանդր Պրուդնիկովը՝ բացելով հաշիվը:

Առաջին խաղակեսի ավարտին՝ 40-րդ րոպեին, հաշիվը կրկնապատկեց Գեորգի Պեևը:

72-րդ րոպեին տանտերերի խաղացող Վյաչեսլավ Կրոտովը Արտյոմ Տիմոֆեևի փոխանցումից հետո հավասարեցրեց խաղի հաշիվը՝ դարձնելով 2:2:

Հանդիպման 83-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Բոգդան Բուտկոն՝ դարձյալ առաջ մղելով իր թիմին:

Խաղի վերջին՝ 90-րդ րոպեին «Սպարտակը» հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 3:3: Աչքի ընկավ Կուինսի Պրոմեսը:

Նշենք, որ տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ Արաս Օզբիլիսը: