ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից, ում անվանել է «իդիոտկա»: Լենա Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թովմասյանը պետք է ներողություն խնդրի իրենցից. «Թո՛ղ ինքը ներողություն խնդրի նրա համար, որ, լինելով խմբակցության անդամ, պարտությունից հետո դուրս է եկել և հայտարարել, որ պատասխանատվությունը մերն է, այն դեպքում, երբ ամբողջ պատերազմի ընթացքում նա ևս եղել է խմբակցության անդամ և հարմար պահի դուրս է եկել»,- նշեց Լենա Նազարյանը: