«Ժողովուրդ» թերթը գրում է․

«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն օրերս ակնարկել էր, թե Զինապարտության մասին օրենքի փոփոխություններով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողների բողոքի ալիքն ուղղորդվում է «Սորոսի» հիմնադրամից, իսկ որպես խոսքերի ապացույց, նա նշել էր, թե «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Սորոսի» հիմնադրամի աջակցությամբ եղել է Լեհաստանում «եւ գուցե հանձնարարություն է ստացել դրսից»:

Այս հայտարարությունից հետո ուսանողները ռեկտորից պահանջում էին կա՛մ ապացույցներ ներկայացնել, կա՛մ ներողություն խնդրել: Սակայն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե ինքը ներողություն չի խնդրի:
 

«Ես ասել եմ ՝«Սորոսի» կազմակերպած հանդիպմանն են գնացել: Ոչ մի ներողություն էլ խնդրելու ես անհրաժեշտություն չունեմ: Նորից եմ ասում, որ դա իմ անձնական կարծիքն է, որ նրանք ուղղորդվում են: Իսկ «Սորոսի» հետ դա որեւէ կապ չունի, հո ես միամիտ չեմ, որ ասեմ՝ դա «Սորոսն» է արել, ես որեւէ ապացույց չունեմ»,- նշեց նա` հավելելով, թե ուղղորդել ասելով նկատի չի ունեցել հենց «Սորոսի» կողմից: Ասել է թե՝ նահանջ երգով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում