«Դավիթը Տոնոյանը երկու բան ունի ասելու հանրությանը՝ ծնկաչոք ներողություն խնդրի և երկրորդը՝ բացահայտումներ անի Նիկոլի մասին, ուրիշ ոչ մի բան Դավիթից մեզ հետաքրքիր չի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Քանի որ «Պատրոն Դավիթ» կոչվող մարդու նկատմամբ քրեական գործերի թեմա գնաց, ես կարծում եմ՝ Տոնոյանը հանրային խոսքով Նիկոլին լսցնում է, որ ինքը կա ու եթե «Պատրոն Դավիթի» գործը բերեք ու փորձեք ներառել նաև ինձ, ես կսկսեմ խոսել», -նշեց նա։
«Դավիթ Տոնոյանը լավ կլինի բացատրի, թե ինչու 70-հազարանոց հայկական բանակում ես միակ զինծառայողն էի, ում ձեռքից հեռախոս են առգրավել Դավիթ Տոնոյանի հրամանով, ինչու, երբ ես սկսեցի Նիկոլի ու Աննայի մասին ճշմարտությունը գրել, գիշերն եկան ու առգրավեցին: Ահա, թե ինչով է պատերազմի ժամանակ զբաղվել պաշտպանության նախարարը, սա է ինքը արել»,-ասաց նա։