Ցանկացած մարդ իրավունք ունի իր կարծիքն ասելու, այդտեղ որևէ խնդիր չկա: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ Արտակ Թովմասյանի հայտարարությանը, որում ասվում էր՝ ընդդիմությունը պետք է նոր առաջնորդ առաջարկի:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ խնդիրը այն չէ, թե ով է առաջնորդը. «Մի քանի կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ գտել են, որ մեկ տարվա ժամկետով հարմար թեկնածուն ես եմ և ինձ են առաջարկել: Խնդիրը իմ անձի մեջ չէ միայն, խնդիրը այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, ստեղծվի ժամանակավոր Կառավարություն, որը հետագա քաղաքական ընթացքին չի մասնակցելու. սա է կարևոր սկզբունքը»,- ասաց Վազգեն Մանուկյանը: