Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի վերջին տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» արտագնա խաղում 3:4 հաշվով պարտվել է «Սիբիրին»։
Նշենք, որ «Վոլգայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
Ֆուտբոլիստն աչքի ընկավ 34-րդ և 42-րդ րոպեներին՝ երկրորդ գոլը հեղինակելով 11 մետրանոց հարվածից: