Մայիսի 30-ին' ժամը 17.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի մոտակա վերգետնյա անցումի մոտ քաղաքացին նստել է գովազդային վահանակի վրա և փորձում է վնասել իրեն' կտրելով երակները. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

 

Փրկարարները և հրշեջ-փրկարարները վերգետնյա անցումի գովազդային վահանակի (մոնիտոր) վրայից իջեցրել են Կ. Մ.-ին (ծնվ.1964թ.), ով վնասել էր երակները, ցուցաբերել համապատասխան օգնություն:

 

 

«911» ծառայության հոգեբան - խորհրդատուն դեպքի վայրում քաղաքացի Կ.Մ.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական օգնություն:

 

 

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: