Երեկ՝ մայիսի 30-ին՝ ժամը 22.17-ին, ինչպես հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի էր ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի հատվածից և շրջվել, կային տուժածներ. անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի ենթարկված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն և Արմենիա բժշկական կենտրոն: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է, իսկ երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի