Պեկինում ծխելու արգելք է սահմանվել հասարակական բոլոր վայրերում: Արգելքի կատարմանը հետևելու են հազարավոր տեսուչներ, իսկ օրինախախտներին բարձր տուգանքներ են սպառնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նոր կանոնների համաձայն՝ դպրոցների և հիվանդանոցների մերձակայքում բռնված ծխողները հարկադրված կլինեն վճարել 32 դոլար (այժմ տուգանքը կազմում է 1,6 դոլար):
Ներկայումս Չինաստանն աշխարհի առաջատարն է ծխախոտի սպառման ցուցանիշով, երկրում շուրջ 300 մլն ծխող կա:
Նախորդ բոլոր արգելքները չեն բերել ծխախոտի սպառման նվազեցման:
Փորձագետները նշում են, որ ծխելու դեմ պայքարում իշխանությունների նոր նախաձեռնությանը հասարակությունը հիմնականում թերահավատությամբ է վերաբերվում: