Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը հետևողական է ոչ միայն առանձնապես խոշոր, այլ նաև համեմատաբար փոքր խմբաքանակներով թմրանյութերի ապօրինի տեղափոխման փորձերի կանխման հարցում: Մասնավորապես, նախորդ տարի շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից զատ, վարչության աշխատակիցները ևս 14 դեպքով կանխել են մոտ 3.3 կգ ընդհանուր քաշով տարատեսակ թմրանյութերի ապօրինի տարանցման փորձեր, այդ թվում՝ 150 գրամ ափիոնի, մոտ 470 գրամ հաշիշի, 23 գրամ հերոինի, 2.6 կգ կանեփի, ինչպես նաև մի քանի տասնյակ հաբերի տեսքով:

 

 

Շարունակելով բացահայտումների հաջող պրակտիկան՝ Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները 2015 թվականին ևս 3 դեպքով հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 2.3 կգ ափիոնանման զանգված. վերջին հայտնաբերումը մայիսի 31-ին է եղել: ՆՀՎ-ի աշխատակիցները մայիսի 31-ին Մեղրիի մաքսակետում կանխել են թմրամիջոցի ապօրինի ներմուծման հերթական փորձը՝ հայտնաբերելով 10.38 գրամ սև գույնի ափիոնանման զանգված: