Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցներն օրերս տեսազննման են ենթարկել Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արդյունքում պարզվել է, որ մեքենայի բեռնախցիկի հատակին առկա են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ: Այնուհետև խորը զննման անգարում տրանսպորտային միջոցի բեռնախցիկի հատակի գազաբալոնային համակարգի համար նախատեսված հատվածից հայտնաբերվել է 92 տուփ փամփուշտ:

Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է թուրքական արտադրության 12մմ տրամաչափով և 34 գրամ քաշով 2300 որսորդական փամփուշտ:

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: