Արցախի Հանրապետության կառավարության հունիսի 3-ի որոշմամբ՝ Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից' իր դիմումի համաձայն: Կառավարության մեկ այլ որոշմամբ' Մարտունու շրջվարչակազմի ղեկավար է նշանակվել Կարեն Թովմասյանը: Վարչապետ Արայիկ Հա րությունյանը Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակիցներին և համայնքապետերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին:

 

 

Նա ընդգծել է Կարեն Թովմասյանի փորձառությունն ու բանիմացությունը և հավաստիացրել, որ կառավարությունը հնարավորինս աջակցելու է վարչակազմին' համատեղ ջանքերով լուծելու շրջանի առջև ծառացած հիմնախնդիրները: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նելսոն Սողոմոնյանին' շուրջ 4 տարվա աշխատանքի համար և հույս հայտնել, որ նրա առողջական վիճակը թույլատրելու է այսուհետ ևս աջակցել շրջանի զարգացման գործին:

 

 

Մարտունու շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Թովմասյանը, պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհակալություն հայտնելով ներկաներին, վստահեցրել է, որ իր աշխատանքով արդարացնելու է իշխանությունների և շրջանի բնակչության սպասելիքները: