Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կիրականացնի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Դիտարկումը տեղի կունենա հունիսի 5-ին:

 

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրիկը, ներկայացուցչի դաշտային օգանականներ Իրժի Աբերլեն և Եվգենիյ Շարովը:

 

Շփման գծի հակառակ կողմից մոնիթորինգ կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պետեր Սվեդբերգը: