Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ՝ կառավարությունում հունիսի 5-ին տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների շրջանակում ավելացված արժեքի հարկի գծով կատարված վերլուծության արդյունքները և դրանց հիման վրա մշակված առաջարկությունները: Բացի այդ, անդրադարձ է եղել նաև «Շահութահարկի մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների առաջարկներին:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է հարկային օրենսդրության բարեփոխումը տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից և հանձնարարել շահագրգիռ գերատեսչություններին շարունակել համատեղ աշխատել ՀՀ հարկային օրենսգրքի մշակման շուրջ: