BBC լրագրող Ալեքսեյ Մանվելյանը Երևանում հանդիպել է Իրանի թյուրքախոս զբոսաշրջիկներին և զրուցել նրանց հետ: Նա նշում է, որ, ինչպես ամեն տարի, այս տարի ևս ամռանը Իրանից թյուրքախոս զբոսաշրջիկներ են գալիս Երևան:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը, մեկնաբանելով իրավիճակը, ասաց, որ որևէ արտասավոր բան չկա. նմանատիպ տեսանյութեր ինքն անձամբ շատ է հանդիպել տարբեր լրատվամիջոցներով: Այնպես որ, անհանգստանալու առիթ չկա:

 

 

«Այդ մարդիկ նույնպիսի սովորական զբոսաշրջիկներ են, ինչպես մյուս իրանցիները: Ինչ-որ ենթատեքստ փնտրել կամ մտածել, որ նրանք լրտեսներ են, սխալ է: Այստեղ որևէ անհանգստանալու բան չկա: Պարզապես եկել իրենց հանգիստն են անցկացնում:

 

 

Նրանք Իրանի ադրբեջանցիներ չեն, նրանք իրանցի թյուրքախոսներ են»,- ասաց Սարգիս Ասատրյանը:

 

 

 

Տեսանյութն` այստեղ: