ԱՄՆ-ում երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը WBA (Regular) գոտու համար մենամարտ կանցկացնի 28-ամյա արգենտինացի Խեսուս Կուելարի հետ:
Մենամարտից առաջ տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը:
Դարչինյանը կշռում է 56,9 կգ (125,4 ֆունտ), իսկ Կուելարը՝ 57,1 կգ (125,8 ֆունտ):