Բանգլադեշի և Հնդկաստանի իշխանությունները ձեռք են բերել մի համաձայնագիր կնքելու պայմանավորվածություն, որը ենթադրվում էի երկու երկրների սահմանին առկա բազմաթիվ անկլավների փոխանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Դակկա այցելության ժամանակ կվավերացնի պատմական համաձայնագիրը Բանգլադեշի վարչապետ Շեյֆ Հասինի հետ:

 

 

1971թ., երբ Բանգլադեշն անկախություն ստացավ, հազարավոր մարդիկ մնացին ապրելու հնդկական տարածքում գտնվող 51 անկլավում, այն ժամանակ, երբ Հնդկաստանի քաղաքացիները Բանգլադեշում հիմնեցին 100 բնակավայր: Սրա արդյունքում՝ անկլավներում ապրող հազարավոր մարդիկ մինչ այսօր չուներ քաղաքացիություն, ինչը խոչընդոտում է սոցիալական ծառայություններից օգտվելուն:

 

 

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո անկալվների բնակիչները երկրներից մեկի քաղաքացիություն կստանան և կտեղափոխվեն համանուն երկրի տարածք: