ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից հանել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի կրտսեր որդու անունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

2014թ. մարտին Եվրամիությունը պատժամիջոցներ մտցրեց Յանուկովիչի և նրա մերձավորների նկատմամբ: Մեկ տարի անց այդ պատժամիջոցները երկարացվեցին 18 մարդու համար, այդ թվում' նախկին նախագահի և նրա երկու որդիների նկատմամբ:

 

Մինչև 2016թ. մարտի 6-ը այդ ցուցակում կմնան արդարադատության նախկին նախարար Ալյոնա Լուկաշը, կրթության և գիտության նախկին նախարար Դմիտրի Տաբաչնիկը, իսկ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 6-ը գործարար Սերգեյ Կլուևը:

 

Հիշեցնենք, որ մարտ ամսին տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Վիկտոր Յանուկովիչի որդին խեղդվել է Բայկալում և թաղված է Ղրիմում: