Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռիկարդո Կառվալյուն անդրադարձել է Եվրո 2016թ-ի ընտրական փուլում Երևանում Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք խաղին և նշել.
«Մենք պետք է թիմային խաղ ցուցադրենք և, եթե անենք մեր գործը, կարող ենք հաղթել: Առաջին խաղում Հայաստանը խնդիրներ ստեղծեց, մենք հաղթեցինք 1:0 հաշվով և պետք է հարգենք նրանց»,- Կառվալյուի խոսքը մեջբերում է abola-ն:
Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 13-ին: