ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով' Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերլուծի, թե ինչպես է հնարավոր մեղմել էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման ազդեցությունը սոցիալական խոցելի խմբերի վրա: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ վերլուծության ժամանակ հաշվի են առնելու մեկ ընտանիքի կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի միջին ծավալը, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով շուրջ 200 կվտ է: «Ձմռանը էլեկտրաէներգիայի սպառումը կազմում է մոտ 328 կվտ⁄ժամ, ամռանը' 180 կվտ/ժ»,- հավելեց նա:
Նախարարի խոսքով՝ տարվելու են աշխատանքներ, որ առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմվի էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը: