Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի ձեռնարկատերերի հետ համագործակցության ընդլայնմամբ, այդ թվում նաև' սննդի ոլորտում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ' փոխանցում է Вести.Ru-ն:

 

 

«Չնայած տնտեսության մեջ առկա բոլոր ցնցումներին, մեր երկրների միջև աճում է առևտրաշրջանառությունը»,- ասել է ՌԴ նախագահը:

 

 

2014 թ. առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 12 տոկսով, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակին՝ գրեթե 6 տոկոսով: Պուտինը նշել է, որ այդ ամենը մեծապես ուրախացնում է իրենց. «Ավելին՝ եթե այդ համագործակցությունն ընդլայնվի, ավելի լավ, մենք շահագրգռված ենք դրանում»: