Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ «ուղիղ գծի» ժամանակ մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան:
«Սա շատ զգայուն թեմա է: Մենք հանդես ենք գալիս բժշկակական սկզբունքով՝ չվնասել: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա կարգավորվի»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակում պետք է փոխզիջում գտնվի:
«Մի քանի տարի առաջ ես մտածում էի, որ մենք հասել ենք այդ փոխզիջմանը, բայց այդպես չէ»,- նշել է ՌԴ նախագահը:
Մինչդեռ, Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը, ով էլ ինչ ասի, շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ, քանի որ ՌԴ իշխանությունները ցանկանում են աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: