Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Եվրո-201-ի ընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիայի ընտրանուն 2:3 հաշվով զիջելուց հետո մեկնաբանել է խաղը: 

 

«Ափսոս է, երբ նման խաղից հետո պարտվում ես, սակայն մենք վատ խաղային տեսք չունեինք: Մեկ խաղացողը դարձավ ոչ միայն իր թիմի, այլև ամբողջ խաղի հերոսը: Ռոնալդուն մեր դեմ պայքարում էր գլխավոր դերում՝ չնայած մենք խաղից առաջ էլ գիտեինք, որ հենց այդպես է լինելու: Կարևորը՝ մեր խաղը ստացվեց, և մենք ունեինք այն տեսքը, ինչ երկու տարի առաջ: Ընդ որում՝ բոլոր ֆուտբոլիստները չէ, որ ամբողջովին պատրաստ էին խաղին, բայց խաղացին ուժերի գերլարումով և ցույց տվեցին, որ մենք թիմ ունենք»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: