ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀԷՑ-ի հաշվին նաիրիտցիներին աշխատավարձ չի տրվել ու չի տրվի: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' նախարարությունից հայտնեցին, որ մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե «կառավարությունը ՀԷՑ-ին խ նդրել է պարտք տալ «Նաիրիտին»՝ վերջինիս աշխատակիցների աշխատավարձի մի մասը փակելու համար» մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում:
«Ինչ վերաբերվում է ՀԷՑ-ի նկատմամբ կուտակած պարտքին, ապա իսկապես «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ՀԷՑ-ից ստացած էլէներգիայի դիմաց 2010 թվականից կուտակել է 1,1 մլրդ դրամ պարտք, որը ստանալու նպատակով, 2015 թվականի ապրիլին ՀԷՑ-ը դիմել է դատարան և գործն այժմ գտնվում է վարույթում»,-հայտնեցին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից: