ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հունիսի 15-ին հայտնել է գերատեսչության աշխատակիցների անձնական տվյալների պահոցի «կոտրանքի» մասին: Կրկին ցանցահենների հարվածի տակ են հայտնվել KeyPoint Government Solutions Inc. ընկերության ռեսուրսները, որն սպասարկում է կառավարական հիմնարկությունների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը: Նախարարության տվյալներով՝ դրա հետևանքով կարող են հափշտակված լինել շուրջ 390 հազար գործող և նախկին աշխատակիցների տվյալներ:

 

 

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը, մասնավորապես, զբաղվում է ահաբեկչության դեմ պայքարով, դրա հետևանքներով և տարերային աղետների հետևանքներով:

 

 

Տվյալների պահոցի «կոտրանքն» առաջին անգամ նկատել են տակավին անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ ապրիլից աշխատակիցներին սկսել են նախազգուշանցնել այդ մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: