Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Արցախում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու՝ Հայաստանի պահանջը, գրում է Reuters-ը: Բայրամովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյւանի՝ վերը նշված պահանջը «միջամտություն է Ադրբեջանի գործերին»։

«Սա մեր խնդիր է, և նման միջամտություն մեր ներքին գործերին մենք չենք ընդունում: Ադրբեջանն անոմ է ամեն ինչ, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները»,- ասել է Բայրամովը։

«Էթնիկ հայերը կարող են օգտագործել իրենց լեզուն, պահպանել մշակույթը, եթե մյուս բոլոր էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն Ադրբեջանին»,-ասել է Բայրամովը: